. . . ԻՍԿ ՀՐԱՁԻԳՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԼԵՀԱՍՏԱՆ

12:27 - 09 Փետ, 2024

Այս գիշեր Լեհաստանի Վրոցլավ քաղաք՝ ուսումնամարզական հավաքի  կմեկնի Հայաստանի հրաձգության հավաքականը: Գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը թիմ է ընդգրկել Հրաչ Բաբայանին, Էլմիրա Կարապետյանին, Բենիկ Խլղաթյանին, Գևորգ Մելքոնյանին, Նարե Գաբրիելյանին, Էդիտա Մանուչարյանին, Գոռ Մանուչարյանին, Նորայր Առաքելյանին և Գրիգոր Պողոսյանին:

Մարզումները կավարտվեն փետրվարի 24 –ին, որից հետո նույն՝ Վրոցլավ քաղաքում  մեր նշանառուները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Մրցաշարի նշանակությունը չափազանց մեծ է, որովհետև խաղարկվող մրցանակներից բացի, մասնակիցները կպայքարեն օլիմպիական խաղերի արտոնագրերի համար:

Այլ նորություններ