ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ

16:27 - 21 Փետ, 2024

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան դիտարկում է հեռացատկի հրման  տախտակը  հանելու հնարավորությունը, ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Ջոն Ռիջոնը:

Ներկայումս, որպես ցատկի մեկնարկային կետ,  ընդունված է անշարժ սինթետիկ տախտակի եզրը: Մարզիկի ոտքը հրման տախտակին հպվելու դեպքում արդյունքը չի գնահատվում:

Առաջարկի համաձայն, նշագիծը  փոխարինվելու է հատուկ տարածքով և ցատկի երկարությունը հաշվարկվելու է բուն հրման կետից: Տարածքը ավելի մեծ կլինի, քան  տախտակը, ինչը կավելացնի մարզիկների հաջող փորձերի թիվը:

Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ցատկ կարևոր է և դա կմեծացնի մրցակցության աստիճանը:

Նորարարության ընդունվելու պարագայում  ցատկի երկարության չափը կերևա ակնթարթորեն:

Տղամարդկանց հեռացատկի աշխարհի ներկայիս ռեկորդը պատկանում է ամերիկացի Մայք Փաուելին ( 8,95 մ ), կանանցը խորհրդային մարզուհի Գալինա Չիստյակովային ( 7, 52մ ):

Արժե նշել, որ 1987թ,  գյումրեցի Ռոբերտ Էմմիյանի գրանցած Եվրոպայի ռեկորդը  ( 8, 86մ )  ցայսօր անգերազանցելի է:

Այլ նորություններ