ՄԵԾ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԴԵՐԸ

11:37 - 16 Օգո, 2023

<<  Կանվոնդո - 2024 >>    ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում  մեծ դեր կունենան երիտասարդները: Կազմակերպիչները համոզված են, որ մարզահանդեսը ոչ միայն մարզական միջոցառում  կլինի, այլև երիտասարդների հզորացման հարթակ կհանդիսանա: Նրանց ներգրավման գործընթացը սկսվել է 2021թ.:

Ծրագրի շրջանակներում ընտրվել են 30 երիտասարդներ, ովքեր  աշխատում են կազմկոմիտեի հետ: Մշակում են ռազմավարություններ,  ստեղծագործական գաղափարներ են հավաքում ՝  ստուգատեսի մասին տեղեկատվությունը թվային ուղիներով տարածելու համար: 

Չորրորդ ձմեռային պատանեկանը կանցկացվի Կորեայի Հանրապետության Կանվոնդո  քաղաքում  2024թ.  հունվարի 19-ից՝  փետրվարի 1-ը: Այն  կհիմնվի << Փհենչհան-2018 >>  ձմեռային օլիմպիական խաղերի ժառանգության վրա՝ օգտագործելով  նույն մարզավայրերը:

<< Բարձրանալ միասին և փայլել  ընդմիշտ >>.  այսպիսին է մարզահանդեսի   կարգախոսը: Այն  յուրատեսակ ուղերձ է, որը  ապագայի հույս է ներշնչում ու  բարձրացնում   երիտասարդության ոգին։

Ակնկալվում է, որ  միջոցառմանը կմասնակցեն  81 ազգային օլիմպիական կոմիտեների շուրջ  1900 մարզիկ- մարզուհիներ։ 

Այլ նորություններ