ԱՌԱՋԱՏԱՐԸ « ՓՅՈՒՆԻԿՆ » Է

11:27 - 05 Մար, 2024

Տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 23 –րդ փուլի հանդիպումները: Գրանցվեցին հետևյալ արդյունքները.  «Շիրակ» - «Ուրարտու»՝ 1:0 (0:0) «Ալաշկերտ» - «Նոա»՝ 0:2 (0:0)  «Արարատ-Արմենիա» - «Վան»՝ 0:2 (0:0) «Արարատ» - ԲԿՄԱ՝ 1:0 (0:0) «Փյունիկ» - «Վեստ Արմենիա»՝ 2:1 (1:1):

Մրցաշարային աղյուսակը 52 միավորով գլխավորում է «Փյունիկը»: «Նոան» ունի 49, «Արարատ-Արմենիան» ՝ 46, «Ուրարտուն»՝ 36, «Ալաշկերտը»՝ 35, «Արարատը»՝ 30, ԲԿՄԱ –ն ՝ 22, «Վանը»՝ 20, «Շիրակը» ՝ 19, «Վեստ Արմենիան»՝ 18 միավոր:

Մարտի 6 -8 –ը նշանակված են 24 –րդ մրցափուլի հանդիպումները:

Այլ նորություններ