Կյանքից հեռացել է Հովհաննես Զանազանյանը

11:03 - 04 Հոկ, 2015

Երկարատև և ծանր հիվանդությունից հետո հոկտեմբերի 4-ին  կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի լեգենդ, Արարատ-73-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը:

Զանազանյանը ծնվել էր 1946 թվականին: «Արարատ»-ի հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1973), փոխչեմպիոն (1971) գավաթակիր (1973, 1975), իսկ Խորհրդային Միության հավաքականի կազմում՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 1971 և 1973 թվականներին ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում:

Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, Հայաստանի երիտասարդական հավաքականը, «Բանանցը» և մի շարք այլ թիմեր:

Այլ նորություններ