<< ԻՎ ԴՅՈՒ ՄԱՆՈՒԱՐ >> ՍՏԱԴԻՈՆԸ

12:37 - 15 Մար, 2024

Այդ մարզադաշտը գտնվում է Փարիզի Լա Գարեն-Կոլոմ արվարձանում։ Կառուցվել է 1907թ.  և անվանվել է ֆրանսիացի հայտնի ռեգբիստ Իվ դյու Մանուարի անունով։ Այն << Ռասինգ Քլաբ դե Ֆրանս >>  ֆուտբոլային ակումբի մրցավայրն է:

45 հազար հանդիսական տեղավորող  <<  Իվ դյու Մանուարն >> 1924թ. արդեն եղել է  ամառային օլիմպիական խաղերի գլխավոր ասպարեզ:

Այստեղ անցկացվում են  հանրապետական և միջազգային մրցումներ. աթլետիկա, ռեգբի, ֆուտբոլ և նույնիսկ`  բռնցքամարտ մարզաձևերից: 

Մարզադաշտը մի քանի անգամ վերակառուցվել է։ 2024թ. օլիմպիական խաղերում այնտեղ կմրցեն  մականորդները:  

Այլ նորություններ