ՎԱՂԸ ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

11:37 - 03 Ապր, 2024

Երևանի «Գազպրոմ Արենա»-ում,  վաղը`  առավոտյան ժամը 10. 00 –ին,  կմեկնարկի սամբո ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Մրցաշարին հայտավորված են 17 երկրների շուրջ 300 մարզիկ - մարզուհիներ:

Հայաստանը կներկայացնեն հետևյալ սամբիստները.

Մարզական սամբո. Կարեն Սարգսյան, Տիգրան Կիրակոսյան (58 կգ), Նարեկ Դալլաքյան, Արթուր Մանուկյան (64 կգ), Դավիթ Աբրահամյան, Կառլեն Մահինյան (71 կգ), Բորիս Շատվերյան, Արթուր Ակոպյան (79 կգ), Վահագն Չալյան, Գոռ Հարությունյան (88 կգ), Արսեն Խանջյան, Արման Եսայան (98 կգ), Արման Մանուկյան, Դավիթ Հարությունյան (+98 կգ), Արփինե Ամիրյան, Աննա Այվազյան (50 կգ), Մելինե Մամիկոնյան, Անի Մարտիրոսյան (54 կգ), Նանե Հակոբյան (65 կգ) եւ Նելլի Ավետիսյան, Աննա Մկրտչյան (+80 կգ):

Մարտական սամբո.  Համլետ Սուքիասյան, Նարեկ Գոգինյան (58 կգ), Մայիս Ներսեսյան, Սուրեն Թամրազյան (64 կգ), Վաչիկ Վարդանյան, Վազգեն Մարգարյան (71 կգ), Ալբերտ Կարհանյան, Սարգիս Վարդանյան (79 կգ), Ավետիք Պողոսյան (88 կգ),  Արման Ավանեսյան, Ժորա Թումանյան (98 կգ), Էրիկ-Գոռ Համզոյան, Նորիկ Խուրշուդյան (+98 կգ), Արփինե Մնացականյան, Իրինա Պետրոսյան (54 կգ), Սրբուհի Հովակիմյան (59 կգ), Ագապի Հարությունյան (80 կգ):

Արցախից բռնի տեղահանված չորս  սամբիստներ հանդես կգան  փախստականների հավաքականում: Նրանք են ՝  Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Յուրի Ահարոնյանը (64 կգ), Դավիթ Գրիգորյանը (88 կգ) և Վասակ Բարսեղյանը (71 կգ):

 

Այլ նորություններ