Գյումրիում կայացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչ՝ «Շիրակ»-«Ուրարտու» հանդիպումը:
Խաղն ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով՝ 2 : 1:
Առաջին խաղակեսում հյուրերի կազմում աչքի ընկան Անդրեյ Կրավչուկն ու Ալեքսանդր Դոլգովը։ Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերից Լյովա Մրյանը կրճատեց հաշվի տարբերությունը։
Այսպիսով, եզրափակիչում պատվավոր ավարի համար միմյանց հետ կմրցեն «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն»։