ԸՆՏՐՎԵԼ Է ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

11:47 - 10 Ապր, 2024

Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում գումարված օլիմպիական  ամառային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ասոցիացիայի (ASOIF) 48-րդ գլխավոր ասամբլեան միաձայն կազմակերպության նախագահ է   ընտրել Ինգմար դե Վոսին:  

Գործող նախագահ Ֆրանչեսկո Ռիչի Բիտիի պաշտոնավարման երրորդ ժամկետը կավարտվի 2024թ. դեկտեմբերի 31-ին։

Ինգմար դե Վոսին այլ մրցակիցներ չեն եղել:  Նա ընտրվել է գաղտնի քվեարկությամբ, չորս տարի ժամկետով ու կպաշտոնավարի 2025թ. հունվարի 1-ից։

Բելգիացին ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի / FEI  / նախագահն է 2014թ.,  ASOIF  -ի խորհրդի անդամ  է 2019թ.  և 2017 թ- ից միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) անդամ է։

Մեկ այլ կարևոր որոշմամբ՝ գլխավոր ասամբլեան իր կազմից  հեռացրել է բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (IBA):

Հաստատվել են  նաև սահմանադրությունում կատարված որոշ փոփոխություններ:

LA - 28 օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացմամբ  ասամբլեան  անդամություն է  շնորհել կրիկետի միջազգային խորհրդին (ICC), ամերիկյան ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (IFAF), լաքրոսի և  սքվոշի համաշխարհային ասոցիացիային:  

Նախապատրաստական աշխատանքների մասին հաշվետվություն են ներկայացրել << Փարիզ – 2024 >>  և << Լոս Անջելես - 2028 >>  կազմկոմիտեների ղեկավարները:

ASOIF-ը ստեղծվել է 1983թ.  և  միավորում է 31 ամառային միջազգային մարզական ֆեդերացիաներ։

 

 

 

 

 

Այլ նորություններ