Փհուկետում ավարտվեց ծանրամարտի աշխարհի գավաթի վարկանիշային վերջին՝ վեցերորդ փուլի խաղարկությունը:
Հայաստանի հավաքականի անդամ, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը երկամարտի 463 կգ (210+253) արդյունքով նվաճեց հաղթողի կոչումը:
Լաշա Տալախաձեն (Վրաստան) և Գոռ Մինասյանը (Բահրեյն) պարզապես ներկայացան հանդիսականին, բայց ելույթ չունեցան: Բանն այն է, որ նախորդ փուլերում ունեցած հաջողությունների շնորհիվ արդեն ստացել էին օլիմպիական ուղեգիր:
Մեր մյուս գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 440 կգ (195+245) արդյունքով գրավեց չորրորդ տեղը։
Այսպիսով, Փարիզի օլիմպիական ամառային 33- րդ խաղերի ծանրամարտի մրցաշարում, մեր երկիրը կունենա երեք մասնակից. էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը / 89 կգ /, գյումրեցիներ Գարիկ Կարապետյանը / 102 կգ / և գերծանրքաշային Վարազդատ Լալայանը: