ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

11:47 - 07 Մայ, 2024

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան / ՖԻՖԱ /  առաջին անգամ ներկայացրել է ֆուտզալի ազգային թիմերի դասակարգման աղյուսակը:

Հայաստանի հավաքականը 139 ընտրանիների մեջ զբաղեցնում է  32-րդ տեղը:

Լավագույն տասնյակում են հաջորդաբար Բրազիլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իրանի, Արգենտինայի, Մարոկկոյի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թաիլանդի և  Ֆրանսիայի հավաքականները։

Նշենք, որ 2023թ.  Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցել է  աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդի մրցաշարին։

 

Այլ նորություններ