Վառնայում ավարտվեց սպորտային մարմնամարզության «World Challenge Cup» միջազգային մրցաշարը: Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքի հասավ Արթուր Ավետիսյանը: Նա օղակների վրա վարժությունում գերազանցեց բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը և պարգևատրվեց ոսկե մեդալով: Նրա թիմակից Արթուր Թովմասյանը նույն մրցաձևում ճանաչվեց վեցերորդը:
Մեր հավաքականի առաջատար, աշխարհի լավագույն հենացատկորդ Արթուր Դավթյանը այս անգամ իր ուժերը փորձեց միայն նժույգթափերում: Նա հուսախաբ չարեց և գրավեց չորրորդ տեղը: Եզրափակիչ մտած մեր չորրորդ պատվիրակ Էրիկ Բաղդասարյանը հենացատկերում եզրափակեց լավագույն վեցյակը: