ՄԻՆՉ ՋԻԲՐԱԼԹԱՐՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

11:47 - 10 Հուն, 2024

Հռոմում  անցկացվող Եվրոպայի  աթլետիկայի առաջնությունում մեր երկիրը ներկայացրին վազորդ Գայանե Չիլոյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը: Միանգամից ասենք, որ նրանք իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան և տեղ զբաղեցրին մրցաշարային աղյուսակների ստորին հորիզոնականներում:

Հայաստանի  աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի անգերազանցելի  ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի աջակցությամբ մեր երկրի աթլետիկայի հավաքականը,  Փարիզում,  տեղի մարզիկների հետ,  հունիսի 6 – ից արդեն երկրորդ համատեղ ուսումնամարզական հավաքն է անցկացնում: Նրանք այնուհետև կմեկնեն  Ջիբրալթար և մեր 17 պատվիրակներ կմասնակցեն  հունիսի 21 – 22 –ին կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:

Այլ նորություններ