Ինչպես հայտնի է, տղամարդկանց բասկետբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի մեկնարկում, Հայաստանի հավաքականը Վիեննայում 91 : 106 հաշվով պարտվել է Ավստրիայի ընտրանուն:
Հաջորդ խաղում մեր թիմը սեփական հարկի տակ հաղթել է ալբանացիներին՝ 84 : 79:
Արժե հիշել, որ որակավորման փուլին մասնակցում են երեք ենթախմբի բաժանված 10 երկրների հավաքականներ: Դրանցում առաջինը ճանաչված համակազմերը և լավագույն արդյունքով երկրորդը ճանաչված թիմը կանցնեն հաջորդ փուլ:
Հաջողության հասնելու բուռն ցանկություն ունի նաև մեր ընտրանին, որը պարապուրդի չի մատնվել: Թեև ավստրիացիների հետ Երևանում կայանալիք պատասխան մրցամարտը տեղի կունենա հինգ ամիս հետո՝ նոյեմբերի 24 –ին, բայց մարզաձևի համապետական ֆեդերացիայի նախաձեռնությամբ հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը այս օրերին ուսումնամարզական հերթական հավաքն է անցկացնում ԱՄՆ –ում:
Պարապմունքներում ընդգրկված են 16 մարզիկներ, որոնք Լոս Անջելեսում ընկերական հանդիպումներ կանցկացնեն Գվատեմալայի / հունիսի 21 –ին / և Իռլանդիայի / հունիսի 23 –ին / հավաքականների հետ: