Սուրեն Արզումանյանը՝ բասկետբոլի կանանց Հայաստանի Մ-16 հավաքականի գլխավոր մարզիչ

13:49 - 08 Հոկ, 2019

Սուրեն Արզումանյանը նշանակվել է բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:

53-ամյա մասնագետն ունի ավելի քան 30 տարվա մարզչական փորձ։ 2018 թվականի ամռանը նա եղել է Հայաստանի Մ-18 հավաքականի մարզչի օգնականը։ Ավելի քան 12 տարի Արզումանյանը ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան հայկական դպրոցի սպորտային տնօրենն է։ Այդ տարիներին նա եղել է JV և Varsity ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների թիմերի գլխավոր մարզիչը։

Սուրեն Արզումանյանն արժանացել է աղջիկների «Տարվա մարզիչ» մրցանակին 2011-2012, 2012-2013 և 2015-2016 մրցաշրջաններում: Նա միակ հայ մրցավարն է եղել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) 1995-2008 թվականներին:

Այլ նորություններ