Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Սեյկո Հաշիմոտոն ասել է, որ Covid-19 համաճարակի պատճառով Ճապոնիայի հասարակությունը բաժանված էր խաղերի անցկացման կողմերի և դեմերի: Այս առումով ուրիշ է փարիզյան ստուգատեսը: Հաշիմոտոն հույս է հայտնել, որ առաջիկա մարզահանդեսում կցուցադրվեն սպորտի լավագույն կողմերը, որը ուրախություն կպարգևի Ֆրանսիայի և համաշխարհային մարզասերին:
«Իհարկե, յուրաքանչյուր մարդ հասկանում է օլիմպիական խաղերն իր երկրում անցկացնելու արժեքն ու կարևորությունը և այն, թե ինչ է նշանակում օլիմպիական խաղերն ու դրա օգտակարության աստիճանը և օգուտը սերունդներին:
Տոկիոյի խաղերը թողեցին իրենց դրոշմը նրանով, որ մենք կարողացանք բավարարել անհրաժեշտ պահանջները և դեռ ավելին անել: Լավ թե վատ, մենք կազմակերպեցինք Տոկիոյի խաղերը: Գուցե որոշ թերություններ կային, բայց կարծում եմ ծանր պայմաններում մենք կարողացանք լավ օրինակ ծառայել:
Տոկիոյի խաղերը դժվարին պայմաններում հաջողությամբ անցկացնելը արժեքավոր դասեր հանդիսացան հաջորդ խաղերի կազմակերպիչների համար։ Հավատում եմ, որ Փարիզի կազմկոմիտեն կարողացել է ինչ որ չափով օգտվել մեր աննախադեպ փորձից», - եզրափակել է Հաշիմոտոն: