ՍԿՍՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ «ՆՈԱՆ» ԵՎ «ՈՒՐԱՐՏՈՒՆ»

11:37 - 11 Հուլ, 2024

Այսօր՝ հուլիսի 11-ին մեկնարկում է  ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի մրցաշարը։ 

Մեր երկրի թիմերից  իրենց առաջին  հանդիպումները կանցկացնեն «Նոան» և «Ուրարտուն»։

Աբովյանում տեղի կունենա «Նոա»-«Շկենդիա» / Հյուսիսային Մակեդոնիա /  առաջին մրցամարտը:  Այն կսկսվի   ժամը 20:00-ին: Տալլինում / Էստոնիա / հանդես կգա մեր երկրորդ թիմը «Ուրարտուն», որը իր հարաբերությունները կորոշի տեղի   «Կալևի» հետ: Մեկնարկը՝ 20:30-ին:

 

Այլ նորություններ