Փարիզ - 2024 –ի օլիմպիական խաղերում, սպորտային մարմնամարզության տղամարդկանց մրցաշարին կմասնակցի 96 մարզիկ։ Նրանցից ընդամենը չորսն է մասնակցել նախորդ երեք խաղերին:
Այդ պատվավոր ցանկում ընդգրկված է մարզաձևի հայկական դպրոցի մերօրյա առաջատար, 31 –ամյա Արթուր Դավթյանը:
Քառյակի կազմում են նաև Անդրեաս Տոբան (33 տարեկան, Գերմանիա), Մաքս Ուիթլոկը (31 տարեկան, Մեծ Բրիտանիա) և Իգոր Ռադիվիլովը (31 տարեկան, Ուկրաինա):
Նշած վարպետները հանդես կգան նաև փարիզյան ստուգատեսում:
Հիշենք Արթուրի օլիմպիական ցուցանիշները. 2012թ. Լոնդոն՝ 36-րդ տեղ, բազմամարտում, 2016թ. Ռիո՝ 11-րդ տեղ, հենացատկում և 2020թ. Տոկիո՝ 3-րդ տեղ, հենացատկում։
Երևանցու ցույց տված արդյունքների հաջորդականությունը վկայում է առաջընթացի մասին: Սա հույս է ներշնչում, որ Արթուր Դավթյանը մարմնամարզության համաշխարհային երկնակամարում շարունակում է փայլել և այդ մասին նա կհաստատի նաև Փարիզի մարզահանդեսում: