Փարիզի օլիմպիական խաղերում իր մրցելույթն ավարտեց լողորդ Արթուր Բարսեղյանը: Նա 100 մետր ազատ ոճում, 79 մասնակիցների պայքարում, գրավեց 56-րդ տեղը:
Արթուրը որակավորման փուլի իր լողահերթում յոթերորդն էր ՝ 51.54 արդյունքով:
Կիսաեզրափակիչ փուլ մտավ 16, իսկ եզրափակիչում հանդես կգա ութ լողորդ: