Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց ջրացատկի ՀՀ առաջնությունը:
Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Ազատ Հարությունյանը։ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վլադիմիր Հարությունյանը և Լև Սարգսյանը:
Պատանիներից առաջատարը Մարատ Գրիգորյանն է։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Արման Ենոքյանը, իսկ երրորդը՝ Գևորգ Ներսիսյանը:
Աղջիկներից Հայաստանի չեմպիոն է դարձել Քրիստինե Հակոբյանը։ Երկրորդ տեղում Վարդուհի Հարությունյանն է, իսկ երրորդում՝ Ալիսա Զաքարյանը:
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 25-27-ը, որին մասնակցում են 25-ից ավելի մարզիկներ:
ՀԱՕԿ լրատվության բաժին