Հայաստանի ֆուտբոլի փոխչեմպիոն Երեւանի «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվեց Սլովակիայի «Ռուժոմբերոկին» և պարտվեց 1 : 3 հաշվով։ Դա հաղթական պարտություն էր, քանզի թիմերի երևանյան մրցամարտում տանտերերը առավելության էին հասել 3 : 0 հաշվով և երկու հանդիպումների արդյունքում ՀՀ թիմը հաղթեց 4 : 3 հաշվով:
Այդ հաջողության շնորհիվ նոր էջ գրվեց անկախ Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմությունում:
«Նոան» մեզանում առաջին թիմն է, որը եվրագավաթների որակավորման չորս փուլերում տարել է հինգ հաղթանակ և արժանիորեն դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի մասնակից: Այդ առթիվ շնորհավորում ենք ակումբի աշխատակազմին, թիմի մարզչական խորհրդին, ֆուտբոլիստներին և նրանցից հաջողություն ակնկալում առաջիկայում կայանալիք առավել պատասխանատու մրցամարտերում:
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում, Սլովենիայում պարտվեց / 1 : 4 / տեղի «Ցելիեին» և դուրս մնաց հետագա պայքարից։