«ԵՐԿՐՈՐԴ ԲԱԽՈՒՄԸ»

12:17 - 13 Մայ, 2025

Այսօր,  երեկոյան ժամը 19.00 –ին,  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության  եզրափակիչ մրցամարտը: Պատվավոր ավարի համար խաղադաշտ կելնեն  Երևանի «Նոա» և  «Արարատ-Արմենիա» թիմերը:

Նշած մրցակիցների համար սա գավաթի խաղարկության երկրորդ եզրափակիչ մրցամարտն է: Առաջին քննությունը տեղի է ունեցել 2020թ. հուլիսի 10 –ին ՝ Ավանի ակադեմիայի ասպարեզում: Դա երկրի գավաթի խաղարկությունում տեղի ունեցած վճռական փուլերից ամենագոլառատն էր: Հիմնական ժամանակն ավարտվեց 4 : 4 հաշվով: Լրացուցիչում մրցակիցները մեկական գոլ փոխանակեցին ՝ 5 : 5: Կանոնակարգով նշանակվեցին հետխաղյա 11 մետրանոցներ: Բախտը ժպտաց  « Նոային », որը նվազագույն ՝ 7 : 6 հաշվով առավելության հասավ և առաջին անգամ դարձավ գավաթակիր:

«Արարատ Արմենիայի » համար այսօրվա եզրափակիչը թվով երրորդն է: Նախորդ մրցաշրջանում «Ուրարտուի »  հետ կայացած վճռական խաղի հիմնական ժամանակում գրանցվեց մարտական ոչ –ոքի ՝ 1 : 1: Նշանակվեցին 11 մետրանոցներ,  որը հաղթանակ բերեց «Արարատ Արմենիային »  ՝ 5 : 3:

Ինչպես այսօր կավարտվի  թիմերի գավաթային երկրորդ  «բախումը » . . .

Զինվենք համբերությամբ և հետևենք կայանալիք  պայքարի ընթացքին:

Այլ նորություններ