ՊԵՏՐԱԿՈՎԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԿԱԶՄԸ

11:37 - 04 Հոկ, 2024

Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Ազգերի Լիգայի առաջիկա հանդիպումների համար հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:

Ուսումնամարզական հավաքի են  հրավիրվել հետևյալ մարզիկները.

Դարպասապահներ՝ Օգնյեն Չանչարևիչ, Արսեն Բեգլարյան, Հենրի Ավագյան:

Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Նաիր Տիկնիզյան, Գեորգի Հարությունյան, Սերգեյ Մուրադյան, Էրիկ Սիմոնյան, Էդգար Գրիգորյան, Կամո Հովհաննիսյան:

Կիսապաշտպաններ / հարձակվողներ՝ Էդուարդ Սպերցյան, Ուգոչուկվու Իվու, Վահան Բիչախչյան, Էդգար Սեւիկյան, Ժիրայր Շաղոյան, Արթուր Միրանյան, Լուկաս Սելարայան, Հրանտ-Լեոն Ռանոս, Արտակ Դաշյան, Արթուր Սերոբյան, Հովհաննես Հարությունյան, Գոռ Մանվելյան և  Արամ Խամոյան:

Հոկտեմբերի 10-ին մեր թիմը  կհյուրընկալվի Ֆարերյան կղզիների, իսկ հոկտեմբերի 13-ին Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլիստներին:

 

Այլ նորություններ