ԿՈՊԵՆՀԱԳԵՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է

12:17 - 11 Սեպ, 2024

Փարիզ - 2024- ը  ավարտվել է  և բոլորի  հայացքներն արդեն ուղղված են Լոս Անջելես  - 2028-ին: Հաջորդը  Բրիսբեն – 2032 –ն է,  իսկ ահա 2036-ի օլիմպիական խաղերը հյուրընկալող քաղաքը դեռևս որոշված չէ:

Ցանկացողները շատ են: Հավանական թեկնածուների թվում  Կոպենհագենն է, որը առայժմ  նախատեսում է հայտ ներկայացնել 2030 թ. պատանեկան օլիմպիական խաղերի անցկացման համար:  Կքննարկվեն նաև  2036թ. օլիմպիական խաղերի ծրագրերը:

Նշած  ստուգատեսների գաղափարը  ոսւոմնասիրելու և հայտ ներկայացնելու համար Դանիան արդեն նախատեսել է ծախսել  500,000 կրոն (74,000 ԱՄՆ դոլար):

Դանիան երբեք օլիմպիական խաղերը հյուրընկալելու կամ ընդունելու հայտ չի ներկայացրել, սակայն հայտնի է բնակչության մարզական  ակտիվությամբ:

Հնդկաստանը, Կամբոջան և Բոսնիա Հերցեգովինան նույնպես հետաքրքրված են  2030 –ի պատանեկանով: Իսկ ահա Թուրքիան, Հնդկաստանը, Եգիպտոսը, Հարավային Աֆրիկան, Չիլին, Հարավային Կորեան, Հունգարիան, Գերմանիան, Լեհաստանը և Մեծ Բրիտանիան 2040 –ի  հնարավոր թեկնածուներ են:

ՄՕԿ-ի պաշտոնյաները հայտնել են, որ 2036թ. խաղերը  հյուրընկալելու նախընտրելի մայրաքաղաքը  կորոշվի  հաջորդ տարի, իսկ ընտրությունները տեղի կունենան 2026 –ին:  

 

Այլ նորություններ