ՓՈԽԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱԿԱՐԳՈՎ

11:57 - 09 Հոկ, 2024

Սկսվում է  Եվրոպայի կանանց բասկետբոլի չեմպիոնների գավաթի խաղարկությունը՝  FIBA Women’s EuroCup –ը : Կմասնակցեն եվրոպական երկրների չեմպիոն ակումբները:  Հայաստանը ներկայացնող «Երևան Ֆոքսիսը» ընդգրկված է L խմբում: Մրցակիցներն են Իսպանիայի «Սպար Ժիրոնա»,  իտալիայի  «Լա Մալիսանա Կամպրոբասո»  և Հունգարիայի «Ունիվերսիտատ Պեկսի» թիմերը:

Գլխավոր մարզիչ  Գեորգի Ղազանչյանի  ղեկավարությամբ մեր մարզուհիները վաղը կմրցեն  իսպանուհիների հետ:

Հանդիպումը տեղի կունենա Միկա մարզադահլիճում և կսկսվի ժամը 20 . 00 –ին:

Տեղեկացնենք, որ թիմերը իրար հետ կխաղան փոխայցելությունների մրցակարգով: Խմբում առաջին և երկրորդ տեղ գրավողները պայքարը կշարունակեն  հաջորդ փուլում:  

 

 

 

 

Այլ նորություններ