
Փետրվարի 19 - 22-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կանցկացվի սպորտային մարմնամարզության աշխարհի 2026թ.գավաթի խաղարկության առաջին փուլը։
Մրցաշարում ավանդաբար ընդգրկվում են համաշխարհային մարմնամարզության անվանի վարպետները:
Մարզաձևի ՀՀ ֆեդերացիան հրապարակել է մեր թիմի կազմը. Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Արթուր Ավետիսյան և Արթուր Դավթյան:
Նշած անունները մարմնամարզության հայկական դպրոցի պատիվը բարձր են պահում միջազգային ասպարեզներում:
Արժե նշել, որ գավաթի խաղարկության փուլերում մասնակիցները մրցում են առանձին գործիքների հաշվարկով՝ ըստ նախասիրությունների: Սա նշանակում է, որ ի տարբերություն աշխարհի, Եվրոպայի առաջնությունների կամ օլիմպիական խաղերի, այստեղ չկա բազմամարտ կամ թիմային պայքար: Յուրաքանչյուր մրցաձևում հաղթում են բարդ ծրագիր ներկայացնող ու շատ միավորներ վաստակող մարզիկները: Իհարկե գնահատվում է նաև կատարողական վարպետությունը:
Կոտբուսում կայանալիք միջոցառումը կարևոր է նոր մրցաշրջանի բացումը հաջողությամբ սկսելու և անհատական վարկանիշային միավորներ վաստակելու համար: