ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ ԱՅՍՕՐ

12:47 - 23 Հոկ, 2024

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում  երեկ՝ հոկտեմբերի 22 –ին,  տեղի ունեցավ աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

Մասնակիցներին տեսաուղերձով ողջունեց մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը:

Մրցաշարին հայտավորված են 73 երկրների 593 / 180 աղջիկ և 413 տղա/ պատվիրակներ:

Թափանցիկությունն ապահովելու  նպատակով վիճակահանությունն իրականացվեց  ձեռքով: Որոշումը կայացվել է IBA-ի նախագահի  և Չեռնոգորիայի բռնցքամարտի ասոցիացիայի հատուկ խնդրանքով։ Դա պայմանավորված է նրանով, որ մարզաձևի պատասխանատուները  ցանկանում են ունենալ մաքուր բռնցքամարտ՝  իր բոլոր առումներով, որի բաղկացուցիչ մասն է նաև  վիճակահանությունը:

Այսօր տրվեց մենամարտերի մեկնարկը: Քառորդ եզրափակիչ հանդիպումները նշանակված են հոկտեմբերի 29 –ին և 30 –ին, կիսաեզրափակիչները ՝ 31 –ին, իսկ եզրափակիչները ՝ նոյեմբերի 2 –ին և 3 –ին:

Վաստակավոր մարզիչ, մեր երիտասարդականի ավագ մարզիչ, վանաձորցի բազմափորձ Վազգեն Բադալյանը մրցավայր է ուղեկցել 11 մարզիկ և երկու մարզուհի:

Այլ նորություններ