ՎԱՂԸ` ԼՈՒՍԱԴԵՄԻՆ

11:37 - 13 Փետ, 2025

Հայաստանի աթլետները, ավանդույթի համաձայն, այս մրցաշրջանը  դարձյալ սկսեցին Լոռվա ֆեդերացիայի բաց առաջնությունով, որն  անցկացվեց  Վանաձորում: Դրան հաջորդում է մեր մարզիկների մասնակցությամբ միջազգային առաջին մրցաշարը:

Վաղը լուսադեմին, Երևան – Վիենա –Բելգրադ չվերթով, Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնություն կմեկնի մեր թիմը:

Հավաքականի գլխավոր մարզիչ, գիտությունների թեկնածու, գյումրեցի Գրիգոր Բարսեղյանը ասպարեզ կհանի իր ղեկավարած յոթնյակին: Նրանք են ՝ գյումրեցիներ, միջին տարածության վազորդ Երվանդ Գրիգորյանը / 1500մ. /, Ռազմիկ Ղազարյանը / եռացատկ /, արտաշատցիներ Գոռ Հովակիմյանը / հեռացատկ, եռացատկ /, վազորդներ Սամվել Գևորգյանը / 60 մ. /, Միլենա Գրիգորյանը / 400մ. /, կապանցի  Յանա Սարգսյանը / հեռացատկ, եռացատկ / և երևանցի Իզաբելա Առաքելյանը / հեռացատկ /:

Բելգրադում  մեկնարկը կտրվի փետրվարի 15 –ին:

Մրցումների ավարտից հետո մեր թիմը տեղում երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի, որպեսզի Հայաստանի աթլետները հնարավորինս լավ մարզավիճակով ներկայանան Հոլանդիայում մարտի 6 – 9 –ը կայանալիք Եվրոպայի ծածկած մարզասրահների  առաջնությանը:

Այլ նորություններ