Եվրոպայի ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան» Վիեննայում մրցել է Ավստրիայի «Ռապիդի» հետ։
Խաղադաշտում ընթացել է հավասար պայքար: Տպավորությունն այնպիսին է եղել, որ կարծես մրցակիցները վարպետությամբ միմյանց չեն զիջել:
Այնուամենայնիվ, գոլ գրանցվել է. 31-րդ րոպեին հյուրերի դարպասը տանտերերից գրավել է Դիոն Բելյոնը:
Մրցաշարի երրորդ տուրում «Նոան» նոյեմբերի 7-ին կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին»: