Հայաստանի տւղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանի հանդիպումները շարունակվում են: Վեցերորդ փուլի ծրագրով «Ֆոքսիսը » մրցեց «Ուրարտուի» հետ: Դիտարժան, լարված պայքարում ընթացավ այդ մրցամարտը: Ի վերջո, 82:77 հաշվով առավելության հասավ «Ֆոքսիսը »: Դա թիմի չորրորդ հաղթանակն էր մրցաշարում:
Հանդիպման արդյունավետ բասկետբոլիստը հաղթած թիմի խաղացող Դավիթ Խաչատրյանն էր, որը վաստակեց 16 միավոր: Նա նաև 10 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց 10 արդյունավետ փոխանցում: