ՄԵԿԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

10:47 - 11 Մայ, 2022

Ստամբուլում  շարունակվում   է   կանանց բռնցքամարտի աշխարհի  առաջնությունը: 12 քաշային  կարգերում  հայտավորված են  73 երկրների  310  մարզուհիներ: Մրցանակային հիմնադրամը կազմում  է  2, 4 մլն. ԱՄՆ դոլար: Չեմպիոնուհին կստանա հարյուր հազար, փոխչեմպիոնուհին ՝  հիսուն հազար, իսկ բրոնզե մեդալակիրը ՝ քսանհինգ հազար ԱՄՆ դոլար:

Հայաստանը մրցավայր է գործուղել  չորս մարզուհու:  Արդեն հայտնի է, որ մեկնարկում  Անի  Հովսեփյանը / 70 կգ /  մեծ առավելությամբ հաղթել է Ուկրաինայի պատվիրակին: Նա  մայիսի  13 –ին կմրցի ճապոնուհի Անիսա Տսուբատայի հետ:

Երեկ ռինգ ելավ նաև  Գայանե Տեր – Բարսեղյանը / 48 կգ /: Ավաղ,  Գայանեի նորամուտը մեծահասակների մրցաշարում  անահջող էր և նա տանուլ  տվեց  լեհուհի Նատալյա Ռոկին:

Վաղը ՝ մայիսի 12 –ին,  Անուշ Գրիգորյանը  / 50 կգ /  կմրցի ֆիննուհի  Պիտհա Կարվոյի,  իսկ Եկատերինա Սիչևան / 54 կգ / ՝ ուկրաինուհի   Սվետլանա Ումինսկաի հետ:

Այլ նորություններ