Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մրցասպարեզում նոյեմբերի 24-ին տեղի կունենա աշխարհի տղամարդկանց բասկետբոլի 2027թ. առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ավստրիա հանդիպումը: Այդ խաղին ներկա կլինի ՖԻԲԱ-Եվրոպայի գլխավոր քարտուղար Կամիլ Նովակը: Նա հանդիպումներ կունենա ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հետ:
Հայաստան-Ավստրիա հավաքականների խաղը կսկսվի ժամը 18:00 –ին: