Շարունակվում են Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները:
Հերթական խաղում «Ուրարտուն» 90:68 հաշվով հաղթեց «Կիլիկիային»: Դա թիմի վեցերորդ հաղթանակն էր մրցաշարում:
Անվրեպ նետումներով աչքի ընկավ ուրարտացի Բագրատ Միքայելյանը՝ 22 միավոր: Նա նաև ութ անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց չորս արդյունավետ փոխանցում: