ՄԵԴԱԼՆԵՐ՝ ԱՍՏԱՆԱՅԻ ՍՏՈՒԳԱՏԵՍՈՒՄ

10:57 - 11 Նոյ, 2024

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվեց  սամբոյի աշխարհի առաջնությունը:

Արծաթե մեդալակիր դարձավ   Արսեն Խանջյանը / 68 կգ /:

Մարտական սամբոյում փոխչեմպիոնի պատվին արժանացավ   Մայիս Ներսիսյանը  / 64 կգ /, իսկ նրա թիմակիցներ  Համլետ Սուքիասյանը / 58 կգ /, Աննա Մկրտչյանը / +80 կգ / և  Արման Ավանեսյանը   / 98 կգ / կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:  

Փախստականների դրոշի ներքո հանդես եկած արցախցի  Դավիթ Հովսեփյանը / 58 կգ / նույնպես նվաճեց բրոնզե պարգև:

Այլ նորություններ