Շարունակվում են Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները:
ԲԿՄԱ -ն հերթական փուլում 72:70 հաշվով առավելության հասավ «Ֆոքսիսի» նկատմամբ և տոնեց իր յոթերորդ հաղթանակը:
Գրանցված հաշիվը վկայում է, որ մրցակիցները լարված պայքար են մղել հաղթելու համար: Բայց մարզական բախտը ժպտացել է բանակայիններին:
Մրցամարտում դիպուկությամբ աչքի ընկավ ԲԿՄԱ –ի խաղացող Կարեն Մելիքյանը, որը վաստակեց 21 միավոր, 12 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց երեք արդյունավետ փոխանցում: