ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԾՐԱԳՐՈՎ

11:17 - 13 Հուլ, 2023

Հայաստանի ֆուտբոլի երեք ակումբներ այսօր հանդես կգան եվրոպական ստուգատեսի՝ կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի մրցամարտերով:

Երևանի «Փյունիկը» Աբովյանի քաղաքային մարզադաշտում կհյուրընկալի Էստոնիայի  «Նարվա Տրանսին»: Խաղը կսկսվի  19:00-ին: Նույն ժամին Երևանի Ավանի ակադեմիայի մարզադաշտում կմեկնարկի  «Արարատ-Արմենիա»-«Էգնատիա» / Ալբանիա / հանդիպումը:

«Ուրարտու»-ի մարզադաշտում «Ալաշկերտը» կհուրընկալի Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատ» թիմին:

Մեկնարկը ՝  ժամը 21:00-ին:

 

Այլ նորություններ