Արդեն երեք ամիս է անցել ամառային 33 –րդ մարզահանդեսից և << Փարիզ - 2024 >> օլիմպիական խաղերը շատերի համար իսկապես անմոռանալի են:
Խաղերի ավարտից հետո Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ցանկանում էր քաղաքի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակի վրա թողնել օլիմպիական հինգ գունավոր օղակները՝ մինչև 2028թ. Լոս Անջելեսում կայանալիք ստուգատեսը: Սակայն հուշարձանի հեղինակ Գուստավ Էյֆելի հետնորդները չեն համաձայնել և դրանք արդեն հանվել են աշտարակի վրայից:
Հիդալգոյի ցանկությունը պարզ էր, քանզի Փարիզը չի ցանկանում ոհրաժեշտ տալ օլիմպիական տրամադրությանը, քանզի շատ մարդիկ դեռ փորձում են վերապրել քաղաքի մարզական տրամադրությունը:
Օլիմպիական օղակների հետ մեկտեղ ապամոնտաժվել են նաև քաղաքի ժամանակավոր մրցավայրերը, անհետացել է նաև Թյուիլերի այգիներում տեղադրված կրակամանը և այլն:
Պաշտոնական տվյալներով Փարիզի խաղերը խթանել են Ֆրանսիայի տնտեսական աճին, թեև երկրի կառավարությունը դեռևս չի բացահայտել ընդհանուր ծախսերը։ Ակնկալվում է, որ հաջորդ ամիս կտրվեն բոլոր գնահատականները:
<< Փարիզ - 2024 >> օլիմպիական և պարալիմպիկ խաղերը զգալի ազդեցություն են ունեցել երկրում սպորտի մասսայականացման գործում: Մարզական ակումբներում նկատելի է այցելուների թվի զգալի աճը, հատկապես այն մարզաձևերում, որոնցում Ֆրանսիացիները նվաճել են մեդալներ, ինչպիսիք են՝ սեղանի թենիսը, սուսերամարտը և լողը:
Մինչ մարդիկ պայքարում են նոստալգիայի դեմ, շատերի մոտ խանդավառություն և ոգևորություն է ներշնչել 2030թ. 26 –րդ ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման փաստը՝ ֆրանսիական Ալպերում: Ի դեպ, այդ մասին որոշումն ընդունվել է այս ամառ, հուլիսի 24-ին, Փարիզում կայացած ՄՕԿ-ի 142-րդ նստաշրջանում։
Հ. Գ. Ֆրանսիայի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակի վրա, խաղերի մեկնարկից 50 օր առաջ, հունիսի 6-ի լույս 7-ի գիշերն է տեղադրվել օլիմպիական օղակները, որը զարդարել էր Ֆրանսիայի և Փարիզի հպարտություն Էյֆելը:
29 մետր լայնություն և 13 մետր բարձրություն ունեցող և միմյանց միահյուսված կոնստրուկցիան չորս կռունկների ու ավելի քան երեսուն մարդկանց օգնությամբ հանգրվանել էր աշտարակի 15 մետր բարձրության վրա: