ԻՆԸ ՄԵԴԱԼ

11:17 - 18 Մայ, 2026

Թբիլիսիում ավարտվեց  Եվրոպայի սամբո ըմբշամարտի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը հաջող անցկացրեց մրցաշարը և մեդալների  հաշվարկով  զբաղեցրեց երրորդ տեղը։

Մեր սամբիստները նվաճեցին  ինը մեդալ՝  երկու  ոսկե,  երեք  արծաթե և  չորս  բրոնզե։ Առաջին   և երկրորդ տեղերը գրավեցին  Ռուսաստանի և Ուկրաինայի թիմերը:

Մարզական սամբոյում չեմպիոններ դարձան Կարեն Սարգսյանը / 58 կգ /  և Գոռ Հարությունյանը /  88 կգ /:  

Մարտական սամբոյում արծաթե  պարգևներ ստացան  Մայիս Ներսեսյանը /  64 կգ / Արսեն Ավետիսյանը /  71 կգ /  և Լեոնիդ Մելիքյանը /  98 կգ /:

Մարզական սամբոյում բրոնզե մեդալով բավարարվեց  Բորիս Շատվերյանը/ 79 կգ /,  իսկ  մարտականում ՝  Նարեկ Գոգինյանը / 58 կգ /,  Գևորգ Ազատյանը / 79 կգ /  և Մխիթար Թեմուրյանը / + 98 կգ /:

Այլ նորություններ