Լեհաստանի Պիլա քաղաքում անցկացվեց Եվրոպայի մինչև 23 տարեկան ձյուդոիստների առաջնությունը:
Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ Աշիկ Անդրեասյանը / 60 կգ /, որը իր հաշվին գրանցեց չորս հաղթանակ, գրավեց երրորդ տեղը և պարգևատրվեց բրոնզե մեդալով:
Ստուգատեսին մասնակցեցին 36 երկրների 321 ներկայացուցիչներ: