ՈՒՐԱԽ ՎԵՐԱԴԱՐՁ

11:37 - 18 Նոյ, 2024

Ֆուտբոլի Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Ռիգայում մրցեց  Լատվիայի ընտրանու հետ: 

Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով ՝ 2 : 1:

Հայ ֆուտբոլիստներից գոլի հեղինակ դարձան հուսալի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը / 48 –րդ րոպեին / և հարձակվող Արթուր Միրանյանը / 75 –րդ րոպեին /: Տանտերերից հյուրերի դարպասը գրավեց հարձակվող Ռոբերտս Ուլդրիկիսը։

Արդյունքում  մեր ընտրանին մրցաշարում  տոնեց երկու  հաղթանակ, մեկ խաղ ավարտեց  ոչ-ոքի հաշվով  և կրեց երեք պարտություն:

Մեր թիմը յոթ միավորով խմբում գրավեց երկրորդ տեղը  և անցումային հանդիպում կանցկացնի B դիվիզիոնի ուղեգրի համար։

Խմբի հաղթող դարձան  Հյուսիսային Մակեդոնիայի մարզիկները, որոնք  վերջին տուրում 1:0 հաշվով հաղթեցին Ֆարերյան կղզիների հավաքականին և վաստակեցին 16 միավոր։

C լիգայի չորս  խմբերում երկրորդը ճանաչված թիմերը  անցումային փուլում / փլեյ-օֆֆ / կմրցեն B լիգայի չորս խմբերում երրորդ տեղերը զբաղեցրած հավաքականների  հետ։

Վիճակահանությունը նշանակված է  նոյեմբերի 22-ին, իսկ հանդիպումները կկայանան  2025թ․ մարտ ամսին։

 

Այլ նորություններ