ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԱՐԶԻԿԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՄԲ

15:27 - 20 Դեկ, 2022

Բադմինթոնի միջազգային հետաքրքիր մրցաշար անցկացվեց Կիպրոսում: Մինչև 17 տարեկան մարզիկ – մարզուհիների պայքարին մասնակցեց նաև  Հայաստանի ներկայացուցիչ Լուսինե Սմբատյանը: Մենախաղերի նախնական  հանդիպումների արգելքները նա հաջողությամբ հաղթահարեց և մտավ քառորդ եզրափակիչ: Ավաղ, կիսաեզրափակիչի ճանապարհին Լուսինեն պարտվեց և չկարողացավ դառնալ մրցանակակիր:

Այնուամենայնիվ, մեր մարզուհին տեղ ունեցավ պատվո պատվանդանի վրա: Խառը զուգախաղերում երևանցին ընկերակցեց գերմանացի Լինուս Էմմերիքի հետ, գրավեց երրորդ տեղը և դարձավ մրցանակակիր:

 

Այլ նորություններ