ԵԶՐԱԳԾԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ

11:57 - 19 Նոյ, 2024

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում  այսօր, ժամը 16. 00 –ին,  խաղատախտակների շուրջ  կնստեն և վերջին պարտիաները կսկսեն    Եվրոպայի տղամարդկանց շախմատի անհատական առաջնության մասնակիցները:  

Հայաստանի ներկայացուցիչներից  մրցանակակիր դառնալու հնարավորություն ունի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և  բաժանում է 3-11-րդ տեղերը։

Միանձնյա առաջատարը 8 ,5 միավորով  սերբ Ալեքսանդր Ինջիչն է: Նրան ութ միավորով հաջորդում է  բելգիացի Դանիել Դարդհանը:

 

Այլ նորություններ