ԱՐԺԱՆԱՑԱՎ ՈՒՂԵԳՐԻ

10:37 - 20 Նոյ, 2024

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտվեց  տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Հաղթողի պատվին արժանացավ սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, որը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: Մրցանակային եռյակում տեղ զբաղեցրին նաև գրոսմայստերներ, բելգիացի Դանիել Դարդհանը /  8.5 միավոր / և գերմանացի Ֆրեդերիկ Սվանեն / 8 միավոր/:

Հայաստանի պատվիրակներից գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նույնպես   վաստակեց 8 միավոր: Ավաղ, նա անհատական գործակիցների հաշվարկով գրավեց  8-րդ  տեղը: Ռոբերտը սփոփվեց այնքանով, որ արժանացավ  աշխարհի գավաթի  խաղարկության ուղեգրի:

Մինչև 18 տարեկանների պայքարում ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը վաստակեց 7 միավոր, զբաղեցրեց երկրորդ տեղը և  լրացրեց գրոսմայստերի իր առաջին նորման։

Միջազգային վարպետի իր երկրորդ նորման լրացրեց ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը, ով վաստակեց 6 միավոր։

 

Այլ նորություններ