Միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգող հանձնաժողովը կրկին այցելել է Լոս Անջելես և հետևել է 2028թ. անցկացվելիք օլիմպիական ամառային խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
Ճշգրտվում են մրցումների ժամանակացույցը, տոմսերի վաճառքը, պաշտոնական թալիսմանի գործարկումը, հյուրասիրության, մշակութային ծրագրերը և այլն: Ապա կսկսվի նաև կամավորականների հավաքագրումը, որը խաղերի կազմակերպման հիմնական բաղադրիչներից է:
Կազմկոմիտեն պարտավորվել է օգտագործել գոյություն ունեցող մրցավայրերը: Այնուամենայնիվ, մի քանի մարզաձևերի ՝ լակրոսի, ժամանակակից հնգամարտի և կրիկետի մրցաշարերի անցկացման համար դեռևս պետք է գտնել համապատասխան մրցասպարեզներ:
ՄՕԿ-ի LA28 համակարգող հանձնաժողովի նախագահ Նիկոլ Հուվերցն ասել է, որ ամեն անգամ Լոս Անջելես այցելելիս, կրկին համոզվում են, թե որքան ուշագրավ է այդ քաղաքը և որքան արտասովոր են նրա մարդիկ և նախորդ երկու / 1932 և 1984թթ. / օլիմպիական խաղերի խորհրդանշական վայրերը:
Հովերցը, ով մասնակցել է 1984թ. Լոս Անջելեսի խաղերին, հիշել է այն ժամանակվա տրանսպորտային խնդիրները և ուրախ է, որ կազմկոմիտեն հատուկ ուշադրություն է հատկացնում հարցին:
Համակարգող հանձնաժողովին և կազմկոմիտեին միացել են << Բրիսբեն - 2032 >> -ի ներկայացուցիչները և << Փարիզ - 2024 >> -ի նախագահ Թոնի Էստանգուեն:
LA28 օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 14- 30-ը, պարալիմպիկը՝ օգոստոսի 15- 27-ը: