Կայացավ Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի աշնանային առաջնության կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը:
«Ֆոքսիսը» 89:80 հաշվով հաղթեց «Ուրարտուին» :
Այսպիսով, եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն ԲԿՄԱ-ն և «Ֆոքսիսը»:
Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստը Հայկազ Գրիգորյանն էր («Ֆոքսիս»)՝ վաստակած 22 միավորով: Նա նաև 20 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին: