Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը կունենա 7 շախմատիստ

10:20 - 02 Մայ, 2016

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 7 շախմատիստներ:

Կոսովոյի Գժակովո քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցեն՝ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը:

Առաջնությունը կմեկնարկի մայիսի 11-ին և կեզրափակվի 23-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին  

Այլ նորություններ