Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներ, 96 կգ քաշայիններ Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը անհաջող մասնակցություն ունեցան Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնությունում և տուն կվերադառնան ձեռնունայն:
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, մեր երկիրը կունենա մեկ մասնակից: Տղամարդկանց 102 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ կմտնի Արա Աղանյանը: Նրա ելույթը կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին: