ԴՈՀԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈՒՄ

11:27 - 13 Դեկ, 2024

Դոհայում անցկացված Qatar Masters շախմատի միջազգային  մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ  Շանթ Սարգսյանը: Նա  9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և բաժանեց 4-6-րդ տեղերը։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը 5,5 միավորով բաժանեց 16-24-րդ, իսկ Մանուել Պետրոսյանն ու Տիգրան Կ․ Հարությունյանը 4-ական միավորով՝ 66-90-րդ տեղերը։

Հաղթողի կոչումը  7, 5 միավորով նվաճեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն:

 

Այլ նորություններ