ՊԱՏՎԱՆԴԱՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻՆ

11:27 - 31 Հոկ, 2025

100 օրից էլ պակաս է մնում 25 –րդ ձմեռային  օլիմպիական խաղերի մեկնարկին, իսկ  կազմակերպիչների նախապատրաստական  աշխատանքն ավելի մեծ թափ է առնում:  Դրա վառ  ապացույցներից մեկն է Միլան Կորտինա – 2026 – ի պատվո հարթակների շնորհանդեսը: Այդ պատվանդաններին կանգնելուն սպասում են նաև ապագա չեմպիոններն ու մրցանակակիրները:

Հարթակների  դիզայնը հիմնված է պարզության,  եզակիության և դինամիզմի վրա: Այն պատրաստված է փայտից և մետաղից: Դրանք նախագծվել են տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներին  հարմարվելու համար՝ անհատական կամ թիմային և կարող են տեղավորել մինչև տասը մարզիկ:

Յուրաքանչյուր հարթակ ունի  թեքահարթակներ և հակասահքային եզրեր, որոնք պարալիմպիկ մարզիկների համար կապահովեն  լիարժեք մատչելիություն:

Միլանի օլիմպիական գյուղ վերջերս կատարած այցի ժամանակ ՄՕԿ նախագահ Քիրսթի Քովենթրին  ոգևորությամբ դիմել է  մարզիկներին. «Մենք այստեղ ենք՝ ձեր գյուղում  և անհամբերությամբ ենք  սպասում ձեզ։ Ամեն ինչ հիանալի է,  պատրաստ  և այնքան ոգեշնչող, որ ինքս էլ եմ ցանկանում դառնալ ձմեռային օլիմպիական», - ասել է  նա։

Անդրադառնալով պատմությանը պետք է հիշել, որ օլիմպիական պատվո հարթակը օգտագործվել է Լեյք Փլեսիդում 1932թ. երբ ամերիկացի չմշկասահորդ Ջեք Շիան դարձել է առաջին մարզիկը, ով բարձրացել է  պատվանդանի վերին աստիճանին: Այդ պահից ի վեր, յուրաքանչյուր պատվո հարթակ հանդիսացել է և՛ մարզական փառքի գագաթնակետ, և՛ անթիվ երազանքների իրականացման մեկնարկային կետ։

Այլ նորություններ