Բուդապեշտում անցկացվեց կարճ ջրի / 25 մետրանոց լողավազան / լողի աշխարհի հերթական առաջնությունը:
Հայաստանից հանդես եկավ երկու մարզիկ. Վարսենիկ Մանուչարյանը և Աշոտ Չախոյանը: Նրանց մրցավայր էր ուղեկցել հավաքականի ավագ մարզիչ Արման Վահանյանը:
Վարսենիկը մրցեց 100մ. բատերֆլայ և 50մ ազատ ոճում, իսկ նրա թիմակից Աշոտը Չախոյանը ՝ 50մ և 100մ բրաս լողաոճում։
Մեր մարզուհին ցույց տվեց համապատասխանաբար 1, 00.51 և 26, 26, ժամանակ և երկու դեպքում էլ գրանցեց համապետական նոր ռեկորդ: Աշոտը 100 մետրն անցավ 1, 02. 57: Նույն ոճի 50 մետրում նա դարձյալ վատ չլողաց / 28, 29 վրկ/, բայց չնչին սխալի պատճառով որակազրկվեց:
Լավագույն ցուցանիշը Վարսենիկի զբաղեցրած 30 –րդ տեղն է 100 մետրում ՝ 60 մրցակցուհիների պայքարում: